Մանվել Գրիգորյանի որդին հրաժարական է տվել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից![]() 18 հունիսի 2018 - 09:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։ Հրաժարականի մասին նա հայտնել է հունիսի լույս 18-ի գիշերը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ թողնում է պաշտոնն իր կամքով։ Հուլիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ անթիվ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար։ Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |