Վարչապետը՝ Գրիգորյանի գործի մասին. Բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն և պատասխան տան

Վարչապետը՝ Գրիգորյանի գործի մասին. Բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն և պատասխան տան

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին կառավարության արտահերթ նիստ է գումարվել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի յուրացումների հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումներին ասել է, որ կառավարությունը գործ ունի Հայաստանի երրորդ Հանրապետության «ամենամեծ կոռուպցիոն բացահայտման» հետ, և դրա բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանին և այն աշխատակիցներին, որոնք մշակել են գործողությունը:

«Ես հույս ունեմ, որ այս գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով, ինչպես ես, անյպես էլ հայ հանրությունը չի տեսնում որևէ խնդիր, որ այս գործի մասնակիցները բացահայտվեն՝ անկախ իրենց կոչումներից, պաշտոններից և այլ հարակից հանգամանքներից: Հիմա արդեն փաստացի կարող ենք արձանագրել, որ երկար տարիներ մեր արած այն պնդումները, որ երկիրը սիստեմատիկ կերպով թալանվում է, հիմնավորվում են: Այս թալանի բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն և պատասխանտցության կանչվեն», - ասել է Փաշինյանը:

Վարչապետն ասել է նաև, որ առաջիկայում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իրավապահ մարմինների դերակատարությունն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ խորհրդակցություն կհրավիրվի:

«Իրավապահ համակարգը լրջորեն պետք է մեծացնի իր արդյունավետությունը կոռուպցիայի դեմ պայքարում: Այս թեմային մենք կանդրադառնանք առաջիկայում հրավիրվելիք խորհրդակցության ընթացքում, և դա այդ ձևաչափով կլինի մեր վերջին խոսակցությունը, որից հետո մենք բոլորս պիտի ակնկալենք կոնկրետ արդյուքններ», - ասել է նա:

Հուլիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---