Մանվել Գրիգորյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից

Մանվել Գրիգորյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից

PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից: ԱԺ-ի 77 պատգամավոր գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը, դեմ է եղել 3 պատգամավոր:

Ավելի վաղ, ԱԺ-ն 81 կողմ, 3 դեմ ձայնով ընդունել էր գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ:

Գրիգորյանը մեղադրվում է Ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերությունները յուրացնելու, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք պահելու մեջ։

Ավելի վաղ, Ազգային ժողովը սկսել է քննարկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Հունիսի 17-ին ու 18-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում Գրիգորյանի տանը բանակի համար ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերություններ, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք ու մոտ $400 հազար է հայտնաբերվել։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---