Աշնանը Լիբանանի նախագահը ՀՀ կժամանի![]() 20 հունիսի 2018 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտնել է, որ աշնանը ՀՀ է ժամանելու Լիբանանի նախագահ Միշել Աունը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Փաշինյանը դեսպանի հետ հանդիպմանը քննարկել է հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Նա բարձր է գնահատել երկկողմ քաղաքական փոխգործակցության մակարդակը և անհրաժեշտ համարել ընդլայնել կապերը տնտեսության ոլորտում: «Երկու երկրի միջև տնտեսական ոլորտում գործակցության լավ հեռանկարներ ենք տեսնում և վստահ ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք հասնել կոնկրետ արդյունքների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ լիբանանցի ներդրողները կարող են գործունեություն ծավալել նաև ՀՀ երեք ազատ տնտեսական գոտում, որտեղ ստեղծված են բարենպաստ պայմաններ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիբանանին Հայոց ցեղասպանության և Ղարաբաղյան հակամարտության հարցում ցուցաբերած դիրքորոշման համար: Դեսպան Դաղերն ընդգծել է Լիբանանի հայ համայնքի կարևոր դերը երկրի քաղաքական, հասարակական կյանքում և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների միջև ակտիվ համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի խորացմանն ու ընդլայնմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |