ԸՕ բարեփոխման հանձնաժողովը կղեկավարի Արարատ Միրզոյանը, Իոանիսյանը կլինի քարտուղարը![]() 20 հունիսի 2018 - 15:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ընտրական օրենսդրության բարեփոխումների համար հանձնաժող կստեղծվի: Համապատասխան որոշումը տեղադրված է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման E-gov.am հարթակում: Նշվում է, որ որոշումը կայացվում է՝ ելնելով Հայաստանի ընտրական օրենսգիրքը և ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրությունը բարեփոխելու՝ կառավարության ծրագրում ամրագրված անհրաժեշտությունից, ինչը նպատակ ունի բարձրացնել հանրային կառավարման ներառականությունն ու թափանցիկությունը: Մշակվելու և վարչապետին է ներկայացվելու ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը, ապահովվելու է հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկում: Քննարկումներ են կազմակերպվելու նաև Ազգային ժողովում ներկայացված, ինչպես նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ ներգրավելով նրանց հանձնաժողովի աշխատանքներում։ Հանձնաժողովի ղեկավարը Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է լինելու, քարտուղար է նշանակվելու «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |