Թանդիլյանը կշարունակի աշխատանքը սոցապ նախարարի պաշտոնում

Թանդիլյանը կշարունակի աշխատանքը սոցապ նախարարի պաշտոնում

PanARMENIAN.Net - Աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարար Մանե Թանդիլյանն, ով հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կշարունակի պաշտոնավարել։

«Ես չեմ ընդունել հրաժարականը։ Տիկին Թանդիլյանի հետ քննարկումների արդյունքում որոշել ենք, որ պետք է շարունակենք աշխատանքը», - նշել է վարչապետ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում։

Թանդիլյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հետ անհամաձայնության պատճառով։

Փաշինյանը ասել է, որ համակարգը բարելավման կարիք ունի, ու աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվելու է ինչպես Թանդիլյանի, այդպես էլ այլ նախարարների հետ։ 2 ամսա ընթացքում պետք է ունենալ պրոբլեմների օրակարգը՝ դրանց լուծում տալու համար, նշել է վարչապետը։

Թանդիլյանը նշել է նաև, որ կմնա «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---