Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել![]() 22 հունիսի 2018 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի և իր պաշտոնավարման դեմ պայքարող «Արմավիր» նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում հայտնել է իր սեփական դիմումի համաձայն քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Այս մասին հայտնում է մարզպետարանի պաշտոնական կայքը: Միրիջանյանը Խլղաթյանի և նախաձեռնող խմբի անդամների հետ քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը: Նա հորդորել է կողմերին ցուցաբերել փոխադարձ հարգանք և զսպվածություն, միևնույն ժամանակ չխախտել հասարակական կարգը: Ավելի վաղ, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի պաշտոնավարման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել քաղաքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |