Մարուքյան. Կարծում եմ՝ Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հարցում է ուղարկել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանիպաշտոնավարման օրոք կոմիտեում խախտումների մասին 2016 թվականի մարտի 30-ին հրապարակված ձայնագրության վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել ինքը՝ պատգամավորը: «Կարծում եմ, որ նախկին ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին», - գրել է նա: Ըստ Մարուքյանի, ձայնագրության մեջ հեղինակը մանրամասնորեն ներկայացնում էր ՊԵԿ-ում պաշտոնավարող կամ նախկինում պաշտոնավարած անձանց, Ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի և այլոց կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների՝ հատկապես պետական բյուջե փոխանցման ենթակա գումարները գրպանելու վերաբերյալ տեղեկություններ: «Ձայնագրությունը համացանցից ջնջված է, սակայն գործի նյութերում այն պետք է պահպանված լինի։ Հարցմամբ խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն, թե ազգային անվտանգության ծառայության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել նշված ձայնագրությունն ստանալուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ», - գրել է Մարուքյանը: 2016 թվականի մարտի 30-ին համացանցում է հայտնվել և կարճ ժամանակ անց հեռացվել է մի ձայնագրություն, որում մաքսային ծառայության մի խումբ աշխատակիցների անունից ներկայացվում էին ծառայությունում տարիներ շարունակ գործող կոռուպցիոն սխեմաները, տրվում էին կոնկրետ անուններ, որոնց թվում էին Գագիկ Խաչատրյանը և նրա եղբորորդի Կարեն Խաչատրյանը, որը ՀՀ պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության ստորաբաժանման ղեկավարն էր: Ըստ ձայնագրության՝ կոռուպցիոն սխեմաների միջոցով գրպանվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ, որոնք պետք է մուտքագրվեին պետբյուջե: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |