ԵԿՄ Սիսիանի բաժանմունքից մեծ քանակությամբ զենք և զինհանդերձանք է կամավոր հանձնվել ՌՈ-ին23 հունիսի 2018 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Ռազմական ոստիկանության աշխատակիցների տարված բացատրական աշխատանքների արդյունքում, Սիսիանի ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահ Հ.Ծ-ն և Որոտան գյուղի բնակիչ Ա.Գ-ն Ռազմական ոստիկանություն են հանձնել մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նշվում է, որ մեկ այլ դեպքով՝ զորամասերից մեկի նախկին սպա, ավագ լեյտենանտ Հ.Դ-ն ոստիկանություն է հանձնել ԱԿ 74 տեսակի ինքնաձիգ, իր փամփուշտատուփերով և փամփուշտներով: Հայտնաբերված զենքերի, զինամթերքների և զինվորական հանդերձանքների վերաբերյալ Ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: Հունիսի 17-ին ու 18-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի տանը բանակի համար ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերություններ, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք ու մոտ $400 հազար է հայտնաբերվել։ Գրիգորյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից և նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ Հանդիպումը կայանալու է մայիսի 8–ին Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից |