ՀՀ-ն դեմ է քվեարկել Մերձդնեստրի հարցով հակառուսական բանաձևին

ՀՀ-ն դեմ է քվեարկել Մերձդնեստրի հարցով հակառուսական բանաձևին

PanARMENIAN.Net - ՀՀ-ն դեմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևին, որով կոչ է արվում անմիջապես և ամբողջովին դուրս բերել խաղաղապահ ուժերի կազմում գտնվող ռուսական ստորաբաժանումները Մերձդնեստրից: Այս մասին հայտնում է Aysor.am-ը:

Բանաձևն ընդունվել է. կողմ է քվեարկել 64 երկիր: Դեմ քվեարկած 15 երկրի շարքում են եղել նաև Բելառուսը, Կուբան, Իրանը, Նիկարագուան, Սիրիան և Վենեսուելան և այլն։ 83 երկիր ձեռնպահ են եղել:

Բանաձևի նախագիծը մշակվել է Մոլդովայի կողմից Վրաստանի, Կանադայի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Էստոնիայի հետ համատեղ: Դրա կողմնակիցների թվում էին ԵՄ երկրների մեծ մասը, այդ թվում` Ավստրիան, Բելգիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Պորտուգալիան և այլն, նաև ԱՄՆ-ն ու Կանադան:

Մերձդնեստրը ինքնահռչակ մոլդովական պետություն է: Այն սահմանակցում է Արևելյան Մոլդովային և Ուկրաինային։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---