Իսպանիայում «հայկական մաֆիայի» մոտ 150 անդամ է ձերբակալվել

Իսպանիայում «հայկական մաֆիայի» մոտ 150 անդամ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Իսպանական ուժայինները մասշտաբային գործողություն են իրականացրել երկրի մի շարք քաղաքներում՝ ձերբակալելով տեղի ԶԼՄ-ների բնորոշմամբ «հայկական մաֆիայի» տասնյակ անդամների։

Գործողություննիրականացվել է Բարսելոնայում, Մադրիդում, Վալենսիայում, Ալիկանտեում ու Ալբասեթեում, մոտ 70 հասցեներով։ Ընդհանուր առմամբ, ձերբակալվածների թիվը 142-ն է։

Ձերբակալված հայերը կասկածվում են թմրանյութերի ու զենքի ապօրինի շրջանառության, փողերի լվացման, պայմանավորված սպորտային խաղեր կազմակերպելու մեջ։

Հետաքննությունը սկսվել էր 2017-ին Տարասայում վրացական մաֆիայի 2 անդամի սպանությունից հետո։ Ոստիկանական միացյալ խումբը հետաքննել էր այսպես կոչված «օրենքով գողերի» գործունեությունը երկրում։

Պարզվել է, որ վրացիների տեղը զբաղեցրել է հայկական կազմակերպությունը, որն արագորեն աճել է։ Հանցախումբը բազմաթիվ «ստորաբաժանումներ» ուներ եվրոպական այլ երկրներում ու ղեկավարվում էր արևելյան մաֆիաներին բնորոշ մեթոդներով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---