Ֆարմանյանը՝ ԵԽԽՎ-ում. ԼՂ ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի նոր փորձը կկանխվի և համարժեք կպատժվի

Ֆարմանյանը՝ ԵԽԽՎ-ում. ԼՂ ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի նոր փորձը կկանխվի և համարժեք կպատժվի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի նոր փորձը կկանգնեցվի և համարժեքորեն կպատժվի հայկական զինված ուժերի կողմից: Այդ մասին ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին:

Նա հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը էականորեն ավելացրել է հայկական կողմի մտահոգություններն Ադրբեջանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ռազմական նոր ագրեսիայի հավանականության շուրջ: Պատգամավորը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ողջ երկայնքով զինված ուժերի աննախադեպ կուտակումները, հարձակողական սպառազինության շարունակական ձեռքբերումները, ներառյալ ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռների ձեռքբերումը, որն իրականացվել է ամերիկյան և միջազգային օրենսդրության կոպիտ խախտմամբ, զուգակցվում է ադրբեջանական հասարակության ներսում տարվող պատերազմի աննախադեպ քարոզչությամբ:

Ֆարմանյանը հավելել է, որ շատ փորձագետներ կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական նոր ագրեսիան թակում է դուռը, և մայրցամաքի հարավարևելյան այդ անկյունում վառոդի հոտ է գալիս: ԵԽԽՎ-ն և անդամ պետությունները պետք է շատ հստակ արտահայտվեն, որ ռազմական նոր ագրեսիան դատապարտելի է, և այն պետք է կանխվի:

«Ցանկանում եմ այստեղից հստակ ուղերձ հղել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի նոր փորձը կկանգնեցվի և համարժեքորեն կպատժվի հայկական զինված ուժերի կողմից: Ես այստեղ եմ՝ բարձրաձայնելու մի պարզ ճշմարտություն, որ պատերազմը հարցի լուծման տարբերակ չէ, և որ Ադրբեջանը չի կարող կոտրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը կամ կասկածի տակ դնել նրա ազատությունը: Ես այստեղ եմ նաև ասելու, որ մենք բոլորս դառնալու ենք մեկ մարդ և որ հայաստանյան քաղաքական ուժերի միջև առկա բոլոր տարաձայնությունները վայրկենապես վերանալու են, և մենք լինելու ենք միասնական ու համերաշխ՝ լի վճռականությամբ, երբ խնդիրն առնչվի արդարությանը, հիշողությանը և ինքնությանը, երբ հարցը վերաբերի Արցախին:

Ճիշտ այնպես, ինչպես դա եղավ 1990-ականների սկզբին: Նրանք, ովքեր բավարար իմաստնություն ունեն, դասեր են քաղում սեփական պատմությունից, այդ թվում՝ նորագույն պատմությունից: Հուսով եմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ շարքում է»,- ասել է Ֆարմանյանը:

Հունիսի 26-ին Բաքվում կայացած ադրբեջանական ԶՈւ 100-ամյակին նվիրված ռազմական զորահանդեսի ընթացքում առաջին անգամ ցուցադրվել է իսրայելական արտադրության Heron անօդաչու թռչող սարք:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ադրբեջանական բանակի տրամադրության տակ է հայտնվել ամերիկյան Բել-412 երկու ուղղաթիռ:Առայժմ չի պարզվել, թե որ երկրից է Բաքուն ձեռքբերել ուղղաթիռները:Վաշինգտոնում հայ դատի գրասենյակը բողոք է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես, Պետդեպ ու Պենտագոն, քանի որ907-րդ բանաձևովարգելվում է ամերիկյան զենքի, ռազմական պարագաների, ինչպես նաև կրկնակի նշանակության, կամ պոտենցիալ ռազմական նշանակության վերածվող ցանկացած ապրանքատեսակի վաճառք հակամարտող կողմերին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---