Բլոգեր Լապշինը Վաշինգտոնում ծանոթացել է ՀՀ նախագահի հետ

Բլոգեր Լապշինը Վաշինգտոնում ծանոթացել է ՀՀ նախագահի հետ

PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Վաշինգտոնում ծանոթացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Վաշինգտոնում ծանոթացա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որը զարմանալիորեն բաց, ուրախ մարդ է, առանց պետության առաջին դեմքերին հատուկ որևէ «պոնտերի»,-գրել է Լապշինը Սարգսյանի հետ լուսանկարի տակ:

«Վաղն ադրբեջանական բոլոր ԶԼՄ-ներում սպասում ենք. «Լապշինը վերջնականապես ծախվե՛լ է: Հաղթական Նավթստանի հետախուզությանը հաջողվել է հայթայթել նրա լուսանկարը նախագահի հետ, նշանակում է՝ նա հաստատ փող է ստացել դաշնակներից»,-հավելել է բլոգերը հետգրության մեջ:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման էր դատապարտել Լապշինին, սակայն 7 ամիս անց արտահանձնեց Իսրայելին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---