Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի ղեկավարի պաշտոնակատար![]() 27 հունիսի 2018 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիր քաղաքի ղեկավարի պաշտոնակատար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը: «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`Դավիթ Հովհաննեսի Խուդաթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-ասվում է որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Խուդաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի արմավիրցիներ, ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել եմ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի ղեկավարի պաշտոնակատար: Պատիվ է ծառայել Ձեզ, պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |