Որքան գույք ու գումար է գտնվել Վաչագան Ղազարյանի մոտ

Որքան գույք ու գումար է գտնվել Վաչագան Ղազարյանի մոտ

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, ով մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ, կալանավորվել է դատարանի որոշմամբ։ Վաչագան Ղազարյանը և իր կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը, 2018 թվականի մայիսի 29-ի դրությամբ՝ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը, միասին հայտարարագրել են ընդամենը մոտ $160.000:

Իրավապահ մարմինների կողմից հրապարակված տեղեկությունների համադրմամբ, ստացվում է, որ այս պահի դրությամբ հայտնաբերված՝ Ղազարյանների ընտանիքի ունեցվածքը մի քանի անգամ գերազանցում է հայտարարագրերում նշվածի թվերին։ Այսպիսով, իրավապահների կողմից հայտնաբերվել է՝

ավելի քան $1 մլն՝ Ղազարյանի ընտանիքին պատկանող «Յանս» ակումբում,

35 մլն դրամ, $1,1 մլն, 230.500 եվրո` Ղազարյանի ու իր տիկնոջ բնակարանում,

$2000` ավտոտնակում,

$120.000 և 436 մլն դրամ (մոտ $905.000 )՝ Ղազարյանի պայուսակում՝ կանխիկացված «Յունիբանկի» հաշիվներից,

$50.000՝ ավտոմեքենայում,

860 մլն դրամ՝ Ղազարյանի հաշվին «Արդշինբանկում»,

690 մլն դրամ՝ Ղազարյանի տիկնոջ հաշվին «Արդշինբանկում»,

460 մլն դրամի գույք,

615 մլն դրամի գույք,

218․000 եվրոյի գույք,

$500 և 213.000 դրամ ամենօրյա ծախսերի համար՝ դրամապանակում։

Նշված գույքի ու դրամական միջոցների հանրագումարը կազմում է $9.239.693:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---