Պետությունը Քոչարյանին ևս 5 տարի անհատույց օգտագործման գրասենյակ կհատկացնի![]() 29 հունիսի 2018 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս հինգ տարով պետության կողմից կահավորվվի կահավորված գրասենյակային տարածքով՝ անհատույց օգտագործման իրավունքով: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նշվում է, որ կառավարության և «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի միջև 2008 թվականին կնքվել է 374,1 քմ ընդհանուր մակերեսով տարածքի ենթավարձակալության պայմանագիր, որով մոտ 17,6 մլն դրամ սկզբնական արժեքով գրասենյակային գույքը մինչև 2018 թվականի օգոստոսը անհատույց օգտագործման է հանձնվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Քոչարյանի գրասենյակը զբաղեցնում է Երևան քաղաքի Վ. Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 374.1 քմ մակերեսով տարածքը և շահագործում է անհատույց օգտագործման իրավունքով հատկացված գրասենյակային գույքը: Տարածքի վարձակալության նպատակով 2018 թվականի ՀՀ պետական բյուջեով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը հատկացվել է 20 մլն դրամ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |