ՀՀ նախագահը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարին

ՀՀ նախագահը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարին

PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին Վաշինգտոնի ժամանակով 13:30-ին (Երևանի ժամանակով երեկոյան 21:30-ին) կկայանա Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է հրապարակված ԱՄՆ Պետքարտուղարության կայքում:

Ավելի վաղ, հայտնի դարձավ, որ աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Արմեն Սարգսյանը հնարավոր է՝ հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ:

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր: Նա այնուհետև Վաշինգտոնում հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայազգի աշխատակիցների ակումբի անդամների մի խումբի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---