Պետդեպ. ՀՀ-ն հետընթաց է ապրել թրաֆիքինգի դեմ պայքարում29 հունիսի 2018 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հետընթաց է ապրել թրաֆիքինգի դեմ պայքարում՝ ԱՄՆ պետքարտուղարության «Մարդկանց թրաֆիքինգ» ամենամյա զեկույցում առաջին մակարդակի երկրներից երկրորդ մակարդակի երկրների շարքում հայտնվելով: Զեկույցի համաձայն՝ Հայաստանի կառավարությունը լիովին չի համապատասխանում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, սակայն, կարևոր ջանքեր է գործադրում այս ուղղությամբ: Հայաստանը 4 անգամ ընդգրկվել է առաջին խմբում` այն երկրների շարքում, որոնք լավագույնս են իրականացնում թրաֆիքինգի դեմ տարվող աշխատանքները: Նշվում է, որ կառավարությունը 2017 թվականին բացահայտել է թարֆիքինգի 13 զոհի՝ 2016 թվականին 22-ի փոխարեն: Նրանցից 8-ը եթարկվել են սեռական թրաֆիքինգի, 5-ը՝ աշխատանքային. 2-ը երեխաներ են եղել, 10-ը՝ կանայք, 3-ը՝ տղամարդիկ: «2017-ին Հայաստանի կառավարությունն ավելի քան 19 մլն դրամ ($39,320) է հատկացրել թրաֆիքինգի դեմ պայքարին, 2016-ի մոտ 18,9 մլն-ի փոխարեն ($38,860)», - նշվում է զեկույցում: ԱՄՆ-ն տարեկան զեկույց է հրապարակում` ներկայացնելով աշխարհում թրաֆիքինգի իրավիճակը: ԱՄՆ Պետդեպի զեկույցում ներկայացվում է աշխարհում թրաֆիքինգի բնույթի ու ծավալների մասին ամենաընդգրկուն պատկերը, ինչպես նաև` չարիքի դեմ պայքարում պետությունների գործողությունների լայն շրջանակը: Այս զեկույցն օգտագործում են միջազգային կազմակերպությունները, կառավարություններն ու ՀԿ-ները` որպես գործիք, որը թույլ է տալիս բացահայտել այն ոլորտները, ուր պետք է ուղղել համապատասխան ռեսուրսներ: «Թրաֆիքինգն արմատախիլ անելուն ուղղված մինիմալ չափորոշիչների» ապահովմանն ուղղված ջանքերի գնահատմամբ Պետդեպը զեկույցում պետությունները դասակարգում է երեք խմբում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր |