Շարմազանով. Սերժ Սարգսյանը երբեք Ադրբեջանին 5 տարածք վերադարձնելու համաձայնություն չի տվել

Շարմազանով. Սերժ Սարգսյանը երբեք Ադրբեջանին 5 տարածք վերադարձնելու համաձայնություն չի տվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը բացահայտ սուտ և զառանցանք է որակել ԼՂ հակամարտության կարգավորման մասին «Միջազգային Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինի հայտարարությունները ադրբեջանական Ջոջուգ Մարջանլը գյուղում։

«Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանը երբեք իր համաձայնությունը չի տվել Ադրբեջանին 5 տարածք վերադարձի հետ կապված։ Դա բացահատ սուտ է։ Ավելին. որոշ քաղաքագիտական շրջանակների պնդումները, որ ՀՀ նախկին նախագահը ժամանակ է խնդրել, որ այդ խնդիրը լուծի վարչապետ ընտրվելուց հետո, բացահայտ պրովոկացիա է, բացահայտ սուտ և բացահայտ զառանցանք է», - ասել է Շարմազանովը, հայտնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության գործունեության ամենակարևոր հիմքերից և հենարաններից մեկը՝ արցախյան հարցի հայանպաստ լուծումն է, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը։

«Նման հայտարարությունները, նման դեզինֆորմացիան ոչ միայն անհեթեթություն է, այլ մարազմ և զառանցանք։ Նման բան չկա և չէր էլ կարող լինել», - ընդգծել է Շարմազանովը։

«Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է» խորագրով համաժողովի շրջանակում Բաքու, նաև Լելե Թեփե էին այցելել «Միջազգային Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելյևը, լրագրող Մաքսիմ Շևչենկոն, ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն, պատգամավոր Ալեքսեյ Եզուբովը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում ասել է, որ «հնարավոր է՝ մի օր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ բանագնաց գնա ղարաբաղյան հարցով»:«Օրը կգա, գուցե և Սերժ Սարգսյանը կգնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով։ Ո՞վ գիտի։ Ես ասում եմ, որ չեմ բացառում Հայաստանի շահերի դիրքից պետական ծառայության համար որևէ մեկի մասնակցությունը, եթե դրա շուրջ լինի հանրային կոնսենսուս և եթե մենք տեսնենք, որ հենց այդ մարդը հենց այդ տեղում շատ պետքական է։ Ինչպես հիմա Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ-ում ներկայացնում է Հայաստանը, ինչպես Խաչատուրովը՝ ՀԱՊԿ-ում», - ասել է Խառատյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---