Ապրիլի լույս 24-ի գիշերը Երեւանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը24 ապրիլի 2008 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 24-ի գիշերը Երեւանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը: Երթին մասնակցել են հազարավոր երիտասարդներ, այրվող ջահերով եւ այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Ազատության հրապարակից ուղղվել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ավանդաբար, երթի մեկնարկից առաջ Ազատության հրապարակում այրվեց Թուրքիայի դրոշը: Ակցիայի կազմակերպիչները կոչ են արել բոլորին, ով չի կարողացել մասնակցել երթին, 21:00-ին մեկական մոմ վառել իրենց լուսամուտագոգերին: Նշենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը անց է կացվում 2000 թվականից:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |