Ռեկորդային շոգ՝ ամբողջ աշխարհում. The Washington Post-ի ցուցակում նաև Երևանն է

Ռեկորդային շոգ՝ ամբողջ աշխարհում. The Washington Post-ի ցուցակում նաև Երևանն է

PanARMENIAN.Net - Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեղմ կլիմայական պայամաններով բազմաթիվ երկրներում գրանցվել է ռեկորդային շոգ: Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post պարբերականը՝ անդրադառնալով նաև եվրասիական տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի ու Վրաստանի շատ շոգ ամռանը:

Նշվում է, որ Երևանում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 42°-ի, իսկ Թբիլիսում մինչև 40,5°-ի:

Աննախադեպ շոգ է եղել Իռլանդիայում, Կանադայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային կիսագնդի բազմաթիվ երկրներում: Նշվում է, որ վերջին 147 տարվա ընթացքում օդի ջերմաստիճանը կանադական Մոնրեալում հասել է 36,6°-ի:

Հանրապետության տարածքում հուլիսի 6-7-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Հուլիսի 4-ի ցերեկը, 5-6-ը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Հուլիսի 4-ին և 5-ին օդի ջերմաստիճանն որոշ մարզերում կհասնի 41 աստիճանի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---