Մինգեչաուրի ՋԷԿ-ում կրկին հրդեհ է բռնկվել

Մինգեչաուրի ՋԷԿ-ում կրկին հրդեհ է բռնկվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ի առավոտյան կրկին հրդեհ է բռնկվել ՄինգեչաուրիՋԷԿ-ում:

Հուլիսի 5-ի առավոտյան Մինգեաչուրի ջերմաէլեկտրակայանի պահուստային տրանսֆորմատորներից մեկում կրկին հրդեհ է բռնկվել: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հրդեհի հետևանքով այրվել է տրանսֆորմատորներից մեկի վառելիքային ծորակը, վնասվել է կաղապարը և տրանսֆորմատորի յուղը ծածկել է 400 քմ տարածք, հայտնում է Haqqin.az-ը:

Մյուս տրանսֆորմատոները պաշտպանված են եղել կրակից և հրդեհը մարվել է:

Հուլիսի լույս 3-ի գիշերը Մինգեչաուրի ՋԷԿ-ի ենթակայաններից մեկի տրանսֆորմատորի վթարի հետևանքով Ադրբեջանը գրեթե ամբողջովին հոսանքազրկվել էր՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել էր երկրի 39 քաղաքում, այդ թվում Բաքվում և Գյանջայում:

Հուլիսի 3-ի երեկոյան, 19:00-ին մոտ, կրկին խափանվել է Բաքվի և Ադրբեջանի մի շարք շրջանների էլեկտրամատակարարումը՝ Մինգեչաուրի ՀԷԿ-ում նորից վթար է տեղի ունեցել:Հոսանքի մատակարարման խափանման պատճառով Բաքվի մետրոյի գնացքները մնացել են թունելում: Միայն 21:00-ին է հնարավոր եղել տարհանել մարդկանց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---