Բախումներ Գյանջայում․ 2 ոստիկան է սպանվել11 հուլիսի 2018 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Գյանջա քաղաքում ոստիկանների ու կրոնական մոլեռանդների միջև բախումներ են տեղի ունեցել, որոնցում սպանվել է ոստիկանության 2 գնդապետ։ Contact.az հաղորդմամբ, բախումներին ներգրավվել է մինչև 200 հոգուց մոլեռանդների խումբ՝ զինված կտրող-ծակող գործիքներով ու մահակներով։ Կա 40 ձերբակալված, մնացածներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Բախումների մասնակիցները հավաքվել էին ի աջակցություն Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձ կազմակերպած Յունիս Սաֆարովի։ Վերջինս հուլիսի 3-ի երեկոյան կրակել էր քաղաքապետ Էլմար Վելիևի վրա, ինչից հետո՝ ձերբակալվել էր։ Սաֆարովը մի քանի տարի անցկացրել էր Սիրիայում՝ պատերազմելով այնտեղ խմբավորումներից մեկի կազմում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում |