Աշոտյան. Ադրբեջանի ագրեսիայի դեպքում ՀՀ-ն պետք է վերահաստատի՝ կճանաչի ԼՂ անկախությունը

Աշոտյան. Ադրբեջանի ագրեսիայի դեպքում ՀՀ-ն պետք է վերահաստատի՝ կճանաչի ԼՂ անկախությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանը Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում պետք է վերահաստատի Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու դիրքորոշումը:

Ըստ նրա, Հայաստանում իշխանափոխության ընթացքում Ադրբեջանի՝ ներքին խժդժությունների շնորհիվ բլիցկրիգ իրականացնելու հույսերը հօդս ցնդեցին, քանի որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահպանել են ներքին կայունությունը՝ «նվազագույնի հասցնելով Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող վտանգները»:

«Մայիսի 9-ին Ստեփանակերտ այցելության ժամանակ նորընտիր վարչապետը ազդարարեց բանակցային գործընթացքում Հայաստանի դիրքերի կոշտացման և Արցախի Հանրապետութանը լիարժեք բանակցային կողմ դարձնելու հրամայականի մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հնչեցված հայտարարությունների ենթատեքստում դրված ուղերձը պարզ էր՝ բանակցությունները պետք է շարունակել գործող ձևաչափով: Մոգերինի-Փաշինյան հանդիպումից հետո ԵՄ-ի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ կոչ էր արվում հակամարտության կողմերին վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների: Շատ թափանցիկ ակնարկ էր», - գրել է Աշոտյանը:

Նա նշում է, որ երկու ամիս տևած «դիվանագիտական մանյովրներից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կարծես թե վերադառնում է մինչև իշանափոխություն եղած ելման կետին», և հարց է ծագում, թե հայկական կողմը ինչ պետք է անի ստեղծված իրավիճակում:

«Կարծում եմ, գործողությունների պլանը կարող է լինել հետևյալը՝ Հայաստանը պետք է մշտապես շարունակի բարձրաձայնել, որ առանց Արցախի Հանրապետության ժոողովրդի համաձայնության չի կարող լինել որևէ վերջնական լուծում: Բանակցությունների ընթացքում գերակա է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը: Պետք է վերադառնալ դիվանագիտական ճնշումներին Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Առանց վստահության վերակագնման և միջադեպերի կանխման և հետաքննության գործուն քայլերի և մեխանզիմների ոչ մի քաղաքական կարգավորման մասին խոսք լինել չի կարող», - գրել է Աշոտյանը:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռազմաքաղաքական իրավիճակը բավականին լարված է, և որ պետք է ցանկացած պահի պատրաստ լինել հակահարված տալ Ադրբեջանին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---