Aston Martin-ը ինքնակառավարվող լյուքսային ինքնաթիռի կոնցեպտ է ներկայացրել

Aston Martin-ը ինքնակառավարվող լյուքսային ինքնաթիռի կոնցեպտ է ներկայացրել

PanARMENIAN.Net - Բրիտանական Aston Martin-ը, Քրենֆիլդի համալսարանը, Cranfield Aerospace Solutions-ը և Rolls-Royce-ը ներկայացրել են Volante Vision Concept թռչող տրանսպորտային միջոցի կոնցեպտը:

Ինքնակառավարվող ինքնաթիռն ուղղահայաց թռիչքով և վայրէջքով (VTOL) կարող է 3 ուղևոր փոխադրել: Ինքնաթիռը նախատեսված է բարձր աստիճանի հարմարավետությամբ թռիչքների համար քաղաքներում և քաղաքամերձ բնակարաններում, գրում է «Վեդոմոստին»:

Aston Martin-ը մշակել է դիզայնը, Rolls-Royce-ը՝ հիբրիդային էլեկտրական ուժային կայանքը, Քրենֆիլդի համալսարանը և Cranfield Aerospace Solutions-ը՝ էլեկտրոնիկան, այդ թվում ավտոպիլոտն ու էլեկտրական համակարգերը:

Քաղաքների բնակչությունը շարունակում է աճել, խցանումները ևս չեն պակասելու, կարծում է Aston Martin-ի գլխավոր տնօրեն Էնդի Փալմերը: Օդային փոխադրումներն ապագայի տրանսպորտի կարևորագույն մասն են լինելու, կարծում է նա:

«Մենք քաղաքային տրանսպորտի զարգացման նոր փուլի սկզբում ենք, ուղղահայաց շարժունակությունն այլևս ֆանտազիա չէ»,-կարծում է Aston Martin-ի դիզայնի գծով տնօրեն Մերեկ Ռայքմանը: Ճոխ ինքնաթիռի կոնցեպտն առավելագույնս համադրում է արվեստն ու տեխնոլոգիաները, ասում է նա:

Նախագծի տեխնիկական մանրամասները չեն հրապարակվում:

Aston Martin-ը, լինելով սպորտային ավտոմեքենաների արտադրող, ձգտում է ընդլայնել գործունեությունը և ներկայանալ որպես լյուքսային բրենդ՝ թողարկելով արագընթաց մոտորանավակներ և դիզայներական պայուսակներ: Ուղղահայաց թռիչքով և վայրէջքով ավիատաքսիի և մասնավոր օգտագործման ինքնաթիռների մշակմամբ են զբաղվում ավիաարտադրության առաջատարներն ու բազմաթիվ սկսնակ ընկերություններ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---