ՀՀ-ից աշխատանքային միգրանտներին կթույլատրեն Լեհաստան տեղափոխել նաև ընտանիքը

ՀՀ-ից աշխատանքային միգրանտներին կթույլատրեն Լեհաստան տեղափոխել նաև ընտանիքը

PanARMENIAN.Net - Լեհաստանում փոփոխություններ կարվեն Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից , ՌԴ-ից և Ուկրաինայից աշխատանքային ներգաղթյալների համար: Այդ երկրներից Լեհաստան ներգաղթած անձինք, որոնք բնակվելու և աշխատելու թույլտվություն ունեն, մեկ տարի անց կկարողանան իրենց մոտ կանչել նաև հարազատներին, գրում է Telegraf-ը Gazetaprawna.pl-ի վրա հղումով:

Նման իրավունք կստանան այն ներգաղթյալները, որոնք Լեհաստանի համար հազվագյուտ մասնագիտություններ ունեն: Համապատասխան ցուցակն այժմ կազմվում է:

Գործնականում աշխատանքային ներգաղթյալը կարող է ընտանիքը Լեհաստան տեղափոխել երկիր ժամանելուց 1,5 տարի անց, իսկ մշտական բնակության թույլտվություն ստանալու համար կարող է մինչև 3 տարի պահանջվել: Ընդ որում գասթարբայթերի մոտ տեղափոխված հարազատները կկարողանան օրինական հիմունքներով աշխատել Լեհաստանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---