ՊՆ. Տոնոյանը ՌԴ դեսպանի մոտ կբարձրաձայնի Փանիկում 102-րդ ռազմաբազայի հետ կապված միջադեպը (վիդեո)

ՊՆ. Տոնոյանը ՌԴ դեսպանի մոտ կբարձրաձայնի Փանիկում 102-րդ ռազմաբազայի հետ կապված միջադեպը

PanARMENIAN.Net - Հուլիս 17-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Շիրակի Փանիկ գյուղի վարչական տարածքում, կրակել են տարբեր զինատեսակներից, պայթուցիկներ փորձարկել: Այս մասին վկայող տեսանյութեր են հրապարակվել ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի կողմից:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց, որ նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 18-ին հանդիպելու է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության ռազմական կցորդին՝ բարձրացնելու հարցը նրանց մոտ:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու միջադեպի հետ կապված հարցեր:

«Ալեքսեյ Պոլյուխովիչը ներողություն խնդրեց և նշեց, որ միջադեպը անփութության արդյունք է եղել՝ վստահեցնելով, որ այսուհետ նման բացթողում իրենց աշխատանքներում չի լինի», - գրել է մարզպետը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---