Վարչապետը ՀՀ անձնագիր է հանձնել Ֆրանսուա Ռոշբլուանին

Վարչապետը ՀՀ անձնագիր է հանձնել Ֆրանսուա Ռոշբլուանին

PanARMENIAN.Net - Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել: Հուլիսի 18-ին ընդունելով նրան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է ՀՀ անձնագիրը:

Փաշինյանը բարձր է գնահատել Ռոշբլուանի դերը հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել երկար տարիների ընթացքում կատարած հայանպաստ գործունեության համար: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ ՀՀ քաղաքացիություն ստանալը նոր խթան կհանդիսանա, որպեսզի ֆրանսիացի գործիչը է՛լ ավելի ամրապնդի կապերը Հայաստանի, հայ ժողովրդի հետ:

Ռոշբլուանը շեշտել է, որ լինելով հայ ժողովրդի բարեկամը՝ ՀՀ անձնագիր ստանալը մեծ նշանակություն ունի իր համար: Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահը տեղեկացրել է, որ սա իր 33-րդ այցն է Հայաստան, և վստահեցրել, որ շարունակելու է ակտիվ գործունեությունը՝ ի նպաստ հայ-ֆրանսիական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ֆրանսիացի գործիչը նշել է, որ հետևել է գարնանը Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին՝ հավելելով, որ հեղափոխության խաղաղ բնույթը ևս մեկ անգամ վկայում է ժողովրդավարարական արժեքներին հայ ժողովրդի հավատարմության մասին:

Ֆրանսուա Ռոշբլուանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել է նորանոր հաջողություններ և տեղեկացրել, որ հուլիսի 19-ին պատրաստվում է այցելել Արցախ:

Ֆրանսուա Ռոշբլուանը Ֆրանսիայի 9-14 գումարումների Ազգային ժողովի պատգամավոր է, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար։

2008 թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության, Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված շարունակական գործունեության համար։

2010 թ. ԼՂՀ այցելելու հետ կապված Ադրբեջանի կողմից ճանաչվել է անցանկալի անձ

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---