ԿԳ նախարարը կողմ է 12-ամյա կրթությանը19 հուլիսի 2018 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Հասարակությունը, որն ուզում է վերադառնալ տասնամյա կրթությանը, պետք է ունենա կրթության և գիտության նոր նախարար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել էԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ես կողմ եմ 12-ամյա կրթությանը և հասարակության այդ հատվածին, չեմ ասում կարճ ժամանակում, բայց մեկ, երկու, երեք տարու,մ կհամոզեմ, որ 12-ամյա կրթությունը լավ համակարգ է», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ 12-ամյա կրթական համակարգը հնարավոր է առաջիկայում չեղարկվի: Այդ մասին նորանշանակ նախարարն ասել էր մայիսին: Ըստ նախարարի, այդ կրթական համակարգը չի արդարացրել իրեն: Նա նշել էր, որ գործընթացն այս ուսումնական տարում հազիվ թե իրականություն դառնա, սակայն նախարարության հրատապ լուծում պահանջող խնդիրներից մեկն է: Այս մասին գրել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը: ՀՀ-ում 12-ամյա կրթությունը պարտադիր է դարձել 2017 թվականի սեպտեմբերի մեկից: Մինչև այդ պարտադիր էր 9-ամյա կրթությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |