Կուբան կհրաժարվի կոմունիզմ կառուցելու նպատակից23 հուլիսի 2018 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Կուբայի խորհրդարանը քննարկում է երկրի նոր սահմանադրության նախագիծը, որը պետք է փոխարինի դեռևս Ֆիդել Կաստրոյի օրոք 1976-ին ընդունված գործող օրենքը: Ինչպես հայտարարել է Կուբայի Պետխորհրդի քարտուղար Օմերո Ակոստան, հիմնական օրենքը պետք է ճանաչի քաղաքացիների մասնավոր սեփականության իրավունքը: Բացի այդ, որպես նպատակ «կոմունիզմի կառուցման» փոխարեն կնշվի «սոցիալիզմի կառուցումը»: Կուբայի նոր սահմանադրությունը պետք է ամրապնդի միակուսակցական համակարգի դիրքերը երկրում ապագայի համար: Նախատեսվում է ազատականացնել տնտեսական ոլորտը, մասնավորապես, ճանաչելով մասնավոր սեփականության իրավունքը: Դա իր հերթին պետք է ապահովի փոքր բիզնեսի իրավունքների ճանաչումը, որն արդեն իսկ զարգանում է վերջին տնտեսական բարեփոխումներից հետո, գրում է Deutsche Welle-ն: Թեև իշխող քաղաքական ուժ կմնա Կոմունիստական կուսակցությունը, սահմանադրության նախագիծն իշխանության ավելի մեծ տարանջատում է նախատեսում Կաստրո եղբայրների գրեթե 60-ամյա կառավարումից հետո: Նախագահի փոխարեն, կառավարությունը կգլխավորի վարչապետը: Բացի այդ, նախագահն այլևս չի լինի Պետխորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է սահմանափակել նախագահի թեկնածուի տարիքն ու պաշտոնավարման ժամկետը: Առաջին անգամ նախագահ ընտրվելու դեպքում թեկնածուն չպետք է 60 տարեկանից մեծ լինի, բացի այդ, նա չի կարող անընդմեջ 2 անգամից ավելի ընտրվել: Պաշտոնավարման ժամկետը 5 տարի կլինի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |