Facebook-ի թոփ մենեջերը կոչ է արել սոցցանցին կրճատել օգտատերերի տվյալների հավաքագրումը

Facebook-ի թոփ մենեջերը կոչ է արել սոցցանցին կրճատել օգտատերերի տվյալների հավաքագրումը

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Ալեքս Ստամոսը, որը հրաժարական է տվել սոցցանցի տասնյակ միլիոնավոր օգտատերերի տվյալների ապօրինի օգտագործման հետ կապված սկանդալի ֆոնին, հուշագիր է հասցեագրել աշխատակիցներին, այն անվանելով «Ծանր շաբաթ»: Նա կոչ է արել աշխատակիցներին բարեփոխումներ իրականացնել սոցցանցի աշխատանքում:

Ստամոսը կոչ է արել անտեսել կարճաժամկետ աճն ու կրճատել օգտատերերի տվյալների քանակը, գրում է «Վեդոմոստին» BuzzFeed News-ի վրա հղումով:

Նա նշել է, որ առնվազն 87 մլն օգտատերերի տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալը, ինչպես նաև ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության հետ կապված պատմությունը, «վերջին տասնամյակում տասնյակ հազարավոր փոքր որոշումների արդյունք է»:

«Պետք է դադարեցնել տվյալների հավաքագրումն այնտեղ, որտեղ հնարավոր է, և պահպանել միայն այնքան ժամանակ, քանի դեռ պետք են օգտատերի շահերը սպասարկելու համար»,-ասել է նա:

Facebook-ի ներկայացուցիչը հաստատել է Financial Times-ին, որ նման փաստաթուղթ կա: Ինքը Ստամոսը թերթի հարցերին չի պատասխանել:

Պարբերականը նշում է, որ այդպիսով Ստամոսը փորձում է նոր օրակարգ ստեղծել ընկերության համար, որը միանգամից մի քանի սկանդալների կիզակետում է հայտնվել: Ըստ պարբերականի, նամակն ուղարկվել է մարտին, Cambridge Analytica-ի կողմից օգտատերերի տվյալների ապօրինի օգտագործման մասին հրապարակումներից 6 օր անց:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---