Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին![]() 25 հուլիսի 2018 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին (վարչապետերի ձևաչափ): Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում և այս հարցը լուծված է նաև դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը»,-ասվում է վարչապետի գրառման մեջ: Փաշինյանը նշել է, սակայն, որ ԵՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռևս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին և վարչապետերի խորհրդի նիստին իր չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել և ֆորմատը կաթվածահար կլիներ: «Քանի որ դեռևս թավշյա հեղափոխության օրերին հայտարարել էի, որ ԵՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, կայացրել եմ Սանկտ Պետերբուրգ մեկնելու որոշում»,-ասվում է վարչապետի գրառման մեջ: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |