Թրամփը լուրջ պատժամիջոցներով է սպառնում Թուրքիային

Թրամփը լուրջ պատժամիջոցներով է սպառնում Թուրքիային

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն լուրջ միջոցներով է սպառնում Թուրքիային, եթե վերջինս ազատ չարձակի ամերիկացի հոգևոր հայր Էնդրյու Բրանսոնին, որին լրտեսության և ահաբեկչության մեղադրանք է ներկայացվել: Թրամփը պատրաստ է «խիստ պատժամիջոցներ» կիրառել ՆԱՏՕ-ի իր դաշնակցի դեմ:

«Նա շատ է տառապում: Այդ հավատացյալ մարդը պետք է անհապաղ ազատ արձակվի»,-ասել է ԱՄՆ նախագահը 50-ամյա եկեղեցականի մասին, գրում է Deutsche Welle-ն:

ԱՄՆ փոխնախագահ Մայկ Փենսը նույնպես հայտարարել է, որ եթե Անկարան անհապաղ Բրանսոնին ազատ արձակելու քայլեր չձեռնարկի և թույլ չտա նրան հայրենիք վերադառնալ, Վաշինգտոնը «լուրջ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ»:

Հուլիսի 25-ին ավետարանչական եկեղեցու 50-ամյա սպասավոր Բրանսոնը, որը գրեթե 2 տարի է անցկացրել թուրքական բանտում, ազատ է արձակվել Իզմիրի դատարանի կողմից և տնային կալանքի տակ է: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, դա կապված է նրա առողջական վիճակի հետ: Միևնույն ժամանակ դատարանն արգելել է նրան հեռանալ երկրից: Դատավարությունը սկսվելու է հոկտեմբերի 12-ին: Նրան մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի և ՔԱԿ հետ գործակցելու մեջ: Նրան մինչև 35 տարվա ազատազրկում է սպառնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---