Խաչատուրովի նկատմամբ ընտրվել է գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց

Խաչատուրովի նկատմամբ ընտրվել է գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը։

Այս մասին է հայտնէլ իր պաշտպան Միհրան Պողոսյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նա նշել է, որ պահանջված գումարն ահռելի չէր, ընդունված պրակտիկայի սահմաններում է՝ 5 մլն դրամ։

Ավելի վաղ դատարանը կալանավորման որոշում է կայացրել 2-րդն նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ 2-րդ նախագահ Քոչարյանին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---