Իտալիայի նախագահը պետական այցով Հայաստանում է

Իտալիայի նախագահը պետական այցով Հայաստանում է

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկրօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան` դստեր Լաուրա Մատարելայի հետ:

Նախագահ Մատարելայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ տեղի կունենա հայ-իտալակամ մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---