2018-ի 6 ամսում Թուրքիա ավելի քան 20.000 հայաստանցի է այցելել

2018-ի 6 ամսում Թուրքիա ավելի քան 20.000 հայաստանցի է այցելել

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջային, գործարար, տարանցիկ և այլ նպատակներով Թուրքիա է այցելել 20.149 ՀՀ քաղաքացի. 2017-ի առաջին կիսամյակում այդ թիվը կազմել է 18.290։

Թուրքիայի մշակույթի ու տուրիզմի նախարարության տվյալներով, կիսամյակի կտրվածքով այցելուների աճը կազմել է 10,16%: Հայաստանցները կազմել են երկիր այցելած օրատերկրացիների ընդհանուր թվի 0,15%-ը։

Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը վերջին 3 տարում, նախորդող տարիների համեմատ, էապես նվազել է․ 2008-2014 թվականներին նրանց թիվը տատանվում էր 63-73.000 սահմանում, սակայն 2015-ին ցուցանիշն նվազել է մինչև 48.000-ի, 2016-ին՝ մինչև 39.000-ի, 2017-ին՝ աճել է մինչև 48.000-ի։

Ամենաշատ այցելուները ՀՀ-ից Թուրքիան ունեցել է 2013 թվականին (մոտ 73.500)։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---