Facebook-ում և Instagram-ում հնարավոր կլինի կառավարել սոցցանցերում անցկացվող ժամանակը

Facebook-ում և Instagram-ում հնարավոր կլինի կառավարել սոցցանցերում անցկացվող ժամանակը

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի և Instagram լուսանկարչական ծառայության մասնագետները հայտարարել են սոցցանցերում անցկացվող ժամանակի կառավարման համար նոր գործիքներ ստեղծելու մասին:

Facebook-ի և Instagram-ի հավելվածների կարգաբերումների հատուկ բաժնում տեղեկատվություն կտրամադրվի այդ սոցցանցերում օգտատերի գործունեության մասին: Նույն բաժնում հնարավոր կլինի ամենօրյա հիշեցումներ ստեղծել՝ սահմանափակելու համար ժամանակը, որն օգտատերը կարող է անցկացնել սոցցանցում, գրում է Ferra.ru-ն:

Իրազեկումները ստացվելու են, երբ օգտատերն օրվա ընթացքում որոշակի ժամանակ կանցկացնի սոցցանցերում: Այդ իրազեկումները հնարավոր է ժամանակավորապես անջատել՝ 15 րոպեից մինչև 8 ժամ ժամկետով:

Այդ նորույթները սկսել են տարածվել Facebook-ում և Instagram-ում և շուտով մատչելի կլինեն բոլոր օգտատերերին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---