Զատուլին․ ՀՀ հակառուսական ընտրությունը հղի է «ներքին ու արտաքին հետևանքներով»

Զատուլին․ ՀՀ հակառուսական ընտրությունը հղի է «ներքին ու արտաքին հետևանքներով»

PanARMENIAN.Net - Եթե Հայաստանի ընտրությունը հօգուտ ՌԴ շահերի չլինի, դա կարող է հանգեցնել «ամենատարբեր ներքին ու արտաքին հետևանքների»: Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Հայաստանում պետք է մտածեն, թե ինչ ընտրություն կանի վարչապետ Փաշինյանը, քանի որ եթե այդ ընտրությունը չփարատի Ռուսաստանի ինչ-ինչ մտահոգությունները, ապա ՌԴ կողմից վարչապետի գործողությունների քննադատությունը կարող է տարբեր հետևանքներ ունենալ, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին»,-ասել է նա:

Զատուլինը նաև հավելել է, որ ՀՀ-ն չի կարող հաշվի չառնել, որ այսօր իր անվտանգությունը մեծապես երաշխավորվում է նաև ՀԱՊԿ-ում անդամությամբ, ռուսական ռազմակայանի առկայությամբ և ՌԴ-ից զենքի մատակարարումներով:

«Այս դեպքում ՌԴ հետ հարաբերություններում դա հղի է բարձր մակարդակում վստահության կորուստով, քանի որ խոսքը մնում է խոսքը, իսկ գործը՝ գործ: Գլխավոր քարտուղարի ձերբակալությունը չի կարող չվնասել կազմակերպության հեղինակությանը: Այստեղ կրկին հարց է առաջանում ՀԱՊԿ կանոնադրության ճիշտ լինելու վերաբերյալ, որտեղ պարտավորությունների հիմնական բեռը կրում է Ռուսաստանը»,-ասել է Զատուլինը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մարտի 1-ի գործով բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։Քոչարյանը կալանավորված է 2 ամսով: Մարտի 1-ի գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքն առաջադրվել է Սահմանադրական կարգը տապալելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով։ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրան կալանավորելու մասին։ Սակայն դատարանը, հաշվի առնելով ի պաշտոնե նրա համար սահմանված անձեռնմխելիության իրավունքից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր 5 մլն դրամ գրավը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---