Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՍԴ անդամին ճնշելու համար

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՍԴ անդամին ճնշելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար, հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։

Խաչատրյանը հիշեցրեց «Վիկիլիքսի» հրապարակումը2008-ի ընտրություններից հետո ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի վրա ճնշումների մասին․ նա հայտարարել էր, որ ճնումը եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից՝ որպեսզի նա կայացնի Սերժ Սարգսյանին ձեռնտու որոշում։

Ճնշումներ իրականացնողներից մեկը Արմեն Գևորգյանն էր, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Հանցանքը մինչև 6 տարվա ազատազրկում է նախատեսում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---