ՍԴ նախկին դատավորը հերքում է ՀՔԾ պետին՝ Արմեն Գևորգյանն իրեն չի ճնշել

ՍԴ նախկին դատավորը հերքում է ՀՔԾ պետին՝ Արմեն Գևորգյանն իրեն չի ճնշել

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը հերքել է Հատուկ Քննչական ծառայության պետի հայտարարությունը, թե ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևրորգյանն իր եղբոր միջոցով ճնշում է գործադրել իր վրա։

«Նման բան չկա, դա նրանց (քննչական մարմնի) եզրակացությունն է», - «Ազատության» հետ զրույցում ասել է Պողոսյանը, հայտնում է Aysor.am-ը։

«Ես ցուցմունք չեմ տվել, որ իմ կամ իմ եղբոր նկատմամբ ճնշում է գործադրվել», - ասել է Պողոսյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ ինքը Հատուկ քննչական ծառայությունում այս գործով մասնակցել է հարցաքննության որպես վկա, տվել է ցուցմունք։ Հարցին, թե կարելի՞ է նրա ցուցմունքից եզրակացնել, որ իր վրա ճնշում է գործադրվել, Պողոսյանը պատասխանել է. «Կախված է եզրակացնողից. մարդ կա՝ կարող է եզրակացնել, մարդ էլ կա՝ կարող է հերքի։ Օրինակ, Արմեն Գևրորգյանը կարող է հերքել։ Եթե Արմեն Գևորգյաննինձ անձամբ, տեսներ, դեմ տար ատրճանակ, կասեի սպառնալիք է, բայց այդպիսի բան չի եղել։ Ես Գևորգյանի հետ երբևէ չեմ հանդիպել, նրա հետ չեմ շփվել»։

ՀՔԾ հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ Վալերի Պողոսյանի նկատմամբ Արմեն Գևորգյանը ճնշում գործադրել է նախագահի աշխատակազմում աշխատող նրա եղբոր միջոցով։ Հարցին, թե իր եղբայրը երբևէ նման միջնորդությամբ դիմե՞լ է իրեն, Պողոսյանը պատասխանել է. «Ոչ, նման բան երբեք չի եղել»։

Մյուս հարցին, թե իր եղբայրը երբևէ իրեն ասե՞լ է, որ նախագահականից ցանկանում են, որ ընտրությունների վերաբերյալ Քոչարյանին ցանկալի որոշում կայացվի, Պողոսյանը պատասխանել է. «Դա արդեն թողնենք նախաքննությանը»։

Պողոսյանը նաև հավելել է. «Էդ քննչական վարչությունը, որ իմ ազգանունը հրապարակել է, իմ անվտանգության մասին մտածե՞լ է, թե՞ ես էլ իրենց համար միջոց եմ, ոչ թե՝ մարդ»:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Արմեն Գևորգյանը Սահմանադրական դատարանի անդամի վրա ճնշում է գործադրել, որպեսզի Սահմանադրական դատարանը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնի։ Ավելի ուշ ՀՔԾ-ն մանրամասնեց կատարվածը ու տեղեկացրեց, որ Գևորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել դատարանի գործունեությանը միջամտելու համար:

Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---