Քոչարյանի կալանքի փոփոխման համար ստորագրած ՀՅԴ պատգամավորները հայտնի են![]() 6 օգոստոսի 2018 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով ստորագրահավաքին միացած ԱԺ 46 պատգամավորից երեքը ՀՅԴ խմբակցությունից են՝ Ռոմիկ Մանուկյանը, Արմենուհի Կյուրեղյանը և Ռուզան Առաքելյանը, հայտնում է Factor.am-ը: Նշվում է, որ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի միացել ստորագրահավաքին, նա Հայաստանում չէ։ Փաստաթղթի տակ չի ստորագրել նաև Սպարտակ Սեյրանյանը։ Ավելի վաղ, հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով ստորագրահավաքին միացել են Աժ նախագահ Արա Բաբլոյանը, Աժ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Արփինե Հովհաննիսյանը, ինչպես նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Քոչարյանը կալանավորված է 2 ամսով։Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Մարտի 1-ի դեպքերից 10 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |