Հոկտեմբերին ՀԱՊԿ-ը Տաջիկստանում զորավարժություններ կանցկացնի

Հոկտեմբերին ՀԱՊԿ-ը Տաջիկստանում զորավարժություններ կանցկացնի

PanARMENIAN.Net - 2018 թվականի հոկտեմբերին Տաջիկստանում կկայանանՀԱՊԿ կենտրոնասիական տարածաշրջանային արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Ռուբեժ-2018» մարտավարական զորավարժությունները: Ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական օկրուգի լրատվական ծառայությունը:

Նշվում է, որ Կենտրոնական ռազմական օկրուգի պատվիրակությունը Դուշամբեում մասնակցում է զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներին: Դրան մասնակցում են նաև Ղրղզստանի և Տաջիկստանի պատվիրակությունները:

Զորավարժություններն անցնելու են Հարբմայդանում:

Նախորդ անգամ ՀԱՊԿ կենտրոնասիական տարածաշրջանային արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Ռուբեժ» մարտավարական զորավարժությունն անցկացվել է 2016 թվականին՝ Ղրղզստանում: Դրան մասնակցել է ավելի քան 1000 զինծառայող ՌԴ-ից, Ղազախստանից և Ղրղզստանից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---