«ԱԻՖ». Հայաստանը՝ Կովկասի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը

«ԱԻՖ». Հայաստանը՝ Կովկասի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը

PanARMENIAN.Net - 2011-ին զբոսաշրջիկը Երևան ժամանելիս, չգիտեր որտեղ իջևանել, իսկ այժմ Հայաստան հարյուր հազարավոր մարդիկ են այցելում և մեծ գումարներ ծախսում, իսկ Ռուսաստանը և ծով ունի, և լեռնադահուկային հանգստավայրեր և տեսարժան վայրեր, բայց զբոսաշրջությունից օգուտ քաղել դեռ չի սովորել: Այս մասին գրում է ռուսական «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը՝ համեմատելով զբոսաշրջության զարգացումը ՀՀ-ում և Ռուսաստանում և նշելով, որ վերջին 7 տարում Հայաստանում շատ բան է արվել զբոսաշրջության զարգացման համար:

Նշվում է, որ Հայաստանը դարձել է Կովկասի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը, ուր զբոսաշրջիկներ են այցելում Իրանից, Արաբական էմիրություններից և նույնիսկ Ֆիլիպիններից:

Նշվում է, որ ձեռնարկված միջոցների շնորհիվ Հայաստանին հաջողվել է ձերբազատվել 90-ականներին հատուկ ծառայությունների ցածր մակարդակից: Իրանցիների համար պարզեցվել է անցագրային ռեժիմը, արդյունքում բազմաթիվ իրանցիներ են ժամանում Հայաստան, որոնք գալիս են խմելու ու զվարճանալու հանգստյան օրերին: Պարսից ծոցի արաբները գալիս են հայկական խաղատներում խաղալու համար, որոնք արգելված են իրենց հայրենիքում: Սակայն, վերադառնալով իրենց երկրներ, այդ զբոսաշրջիկներն արդեն Հայաստան են գալիս ընտանիքների հետ:

«Երևանի գլխավոր հրապարակում զբոսաշրջիկներին դիմավորում են վարորդ զբոսավարները, որոնք խոսում են ռուսերեն, անգլերեն, նույնիսկ պարսկերեն: Բացի այդ Հայաստանում բազում սրճարաններ կան ազգային խոհանոցի ուտեստներով և մատչելի գներով, իսկ Սևան են գալիս զբոսաշրջիկներ Քուվեյթից, որտեղ ծով կա, Լիբանանից ու Գերմանիայից»,-գրում է ԱԻՖ-ը՝ հարց տալով. «Իսկ ո՞վ գիտի Գերմանիայում ռուսական Բայկալի մասին»:

Ըստ պաբերականի, հայերը օդից փող են ստանում, տարբեր վարպետության դասընթանցեր կազմակերպելով, օրինակ, ինչպես լավաշ թխել, որը շատ պահանջված է զբոսաշրջիկների մոտ:

2017-ին, գրում է պարբերականը, ՀՀ է այցելել 1,5 մլն զբոսաշրջիկ՝ մոտ 1 մլրդ դոլար թողնելով այդ երկրում: 2011-ին Հայաստանում ընդամենը 128 հյուրանոց կար, զբոսաշրջիկին դժվար էր կացարան գտնել, իսկ հիմա միայն Երևանում հարյուրավոր հյուրանոցներ կան ցանկացած պահանջարկի համար: Ըստ հեղինակի, Հայաստանը սովորել է աշխատել տարբեր ուղղությունների համար՝ եթե իրանցիների համար դա կոնյակն է ու գարեջուրը, արաբների համար՝ խաղատները, ապա ֆիլիպինցիները Հայաստան են այցելում քրիստոնեական վանքերը տեսնելու:

Ըստ պարբերականի, կարևոր է նաև այն, որ Հայաստանն ակտիվորեն առաջ է մղում իր զբոսաշրջային բրենդն աշխարհում, ինչը չի անում Ռուսաստանը: Արդյունքում Հայաստան են ժամանում զբոսաշրջիկներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, թեև, Չինաստանն, ինչպես նշում է հոդվածի հեղինակը, Ռուսաստանին է սահմանակից, ոչ թե Հայաստանին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---