Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 9-ը՝ ամենաթանկ Android սմարթֆոնը10 օգոստոսի 2018 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 9-ը՝ ամենաթանկ Android սմարթֆոնը: Նոր սմարթֆոնն ունի 6,4 դյույմանոց AMOLED էկրան 2960-ը 1440-ի պիքսել թողունակությամբ, հայտնում է Lenta.ru-ն: Սարքի գաբարիտներն ու արտաքին տեսքը գործնականում չեն տարբերվում 2017-ի Note 8-ից: Միակ փոփոխությունը մատնահետքերի սքաների տեղի փոփոխությունն է՝ հիմա այն հիմնական տեսախցիկի ներքևում է գտնվում, ոչ թե կողքին: Ինչպես և նախկինում սմարթֆոնը կունենա ստիլուս, որի օգնությամբ հնարավոր կլինի կառավարել տեսախցիկն ու այլ գործողություններ կատարել: Note 9-ն ունի 8 միջուկանի Exynos 9810 պրոցեսոր մինչև 2,7 գիգահերց հաճախականությամբ: Սարքն ունի նաև 6/8 գիգաբայթ օպերատիվ և 128/512 գիգաբայթ ներկառուցված հիշողություն՝ մինչև 512 գիգաբայթ ծավալով microSD քարտի աջակցությամբ: Մարտկոցն ունի 4000 միլիամպեր/ժամ ծավալ: Արտադրողը խոստանում է մեկ լիցքավորման դեպքում ամբողջ օրվա աշխատանք: Կրկնակի հիմնական տեսախցիկն ունի 12 մեգապիքսել թողունակություն երկու սենսորների օպտիկական կայունացմամբ: Սմարթֆոնի հետ միասին ընկերությունը ցուցադրել է նոր անլար լիցքավորիչը, որը կարող է միաժամանակ երկու սարք լիցքավորել: 128 Գբ Note 9-ը կարժենա $999.99, իսկ 512 Գբ տարբերակը կարժենա $1,249.99: Այդպիսով, Galaxy Note 9 կլինի զանգվածային արտադրության ամենաթանկ Android սմաթրֆոնը: Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |