Սամվել Ֆարմանյանի՝ նախկին պրոռեկտոր քույրը հետախուզվում է. Խարդախություն է կատարել

Սամվել Ֆարմանյանի՝ նախկին պրոռեկտոր քույրը հետախուզվում է. Խարդախություն է կատարել

PanARMENIAN.Net - Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը՝ Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել, «Հետքի» փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող նախկին պրոռեկտորի նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել։

«Ողջամտությունը, տղամարդկությունն ու հայրենասիրությունը ավելի շուտ կկպնեն այս կրկեսի նախաձեռնողների ու կատարողների ազգանուններին, անկախ իրենց քաղաքական ու այլ երանգներից, քան՝ հանցագործություն եզրույթը Ֆարմանյան ազգանվանը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Սամվել Ֆարմանյանը՝ հավելելով, որ այժմ փաստաբանները ճշտում են մեղադրող կողմի տարածած տեղեկությունները։

Ավելի վաղ, Շիրակի դատախազությունը տեղեկացրել էր, որ մարզի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, խարդախության դեպքեր են բացահայտվել, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ:

Պարզվել էր, որ համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ինչպես նաև Ֆիզիկական դաստիարակության և տեսության ֆակուլտետի նախկին դեկանը մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր ՄՈԳ ունեցող այլ ուսանողի՝ վերջինիս զորակոչից խուսափելու նպատակով: Նրանք ուսանողուհուն խոստացել են լուծել մագիստրատուրայի 1-ին կուրսի վարձավճարի վճարման հարցը, ինչը չի կատարվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---