Փաշինյանը դիմել է քաղաքապետարան՝ օգոստոսի 17-ի հանրահավաքը լիազորելու համար

Փաշինյանը դիմել է  քաղաքապետարան՝ օգոստոսի 17-ի հանրահավաքը լիազորելու համար

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը լիազորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրազեկումը՝ օգոստոսի 17-ին` ժամը 18։30-23։00-ն, Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 2018 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ, ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հովակիմյանի իրազեկումը՝ ս.թ. օգոստոսի 17-ին` ժամը 18։30-23։00-ն Հանրապետության հրապարակում հավաք և ժամը 20։00-ին Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – Սայաթ-Նովայի պողոտա – Խանջյան փողոց – Տիգրան Մեծի պողոտա - Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»,- մասնավորապես նշվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր օգոստոսի 17-ին՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին՝ իր գլխավորած կառավարության 100 պրն ամփոփելու համար։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---