Վարչապետ. 100 օրում լուծել ենք հիմնական խնդիրը՝ հետհեղափոխական շրջանում երկիրը բնականոն զարգացել է![]() 16 օգոստոսի 2018 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի օգոստոսի 16-ի նիստում հայտարարել է, որ կառավարությունն իր գործունեության 100 օրում լուծել է հիմնական խնդիրը՝ հետհեղափոխական շրջանում ապահովել է երկրի բնականոն զարգացումը: «Ապահովել ենք տնտեսության բնականոն շարունակական զարգացումը: Մենք այժմ թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստն արագ և արդյունավետ բարեփոխումների մեկնարկն է՝ մեր տնտեսության համար նոր շունչ բացելու նպատակով», - ասել է վարչապետը: Փաշինյանը հույս է հայտնել, որ այս ընթացքում կուտակված էներգիան հնարավորություն է տալու նոր թափով լծվելու երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Օգոսոտոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, Հանրապետության հրապարակում գործող կառավարությունը կամփոփի իր գործունեության առաջին 100 օրը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |