3 ամսում մոտ $87 մլն-ի չարաշահում է բացահայտվել16 օգոստոսի 2018 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հակակոռուպցիոն պայքարի շրջանակում երեք ամսում 41,7 մլրդ դրամի կամ մոտ $87 մլն-ի չարաշահում է բացահայտել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը: «Մայիսի 8-ից մինչև օգոստոսի 10-ը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ինչպես նաև ՊԵԿ-ի հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընդհանուր դրամական արտահայտությամբ մոտ 41,7 մլրդ դրամի իրավախախտում, որոնք կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ», - գրել է Մկրտչյանը: Նա հավելել է, որ աշխատանքները շարունակվում են: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |