Կուսակցություն ստեղծող «Սասնա ծռերը» առաջարկում են արգելել ՌԴ հեռուստաալիքները ՀՀ-ում23 օգոստոսի 2018 - 13:03 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գունդը գրոհած «Սասնա ծռեր» խմբավորումը, որը հայտարարել է կուսակցություն դառնալու մասին, նշել է, որ Ռուսաստանի Դաշնության սահմանապահները պետք է փոխարինվեն ՀՀ սահմանապահներով և, որ պետք է դադարեցվի ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում, հայտնում է Aysor.am-ը: Խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ պետք է ազգայնացնել ռուսական պետական կամ պետականամերձ կապիտալին հանձված ռազմավարական օբյեկտները, ազգային վերահսկողություն ստանձնել դրանց նկատմամբ, դուրս գալ այլ պետությունների, ռուսաստանագերակա արտաքին հարաբերությունների ձևաչափից: Ավելի վաղ, Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր «Սասնա ծռեր» խմբավորման գործունեության դադարեցման ու նույնանուն կուսակցության ստեղծման մասին։ Նա տեղեկացրել էր, որ առաջիկայում ստեղծվելու է «Սասնա ծռեր» կուսակցություն ստեղծման նախաձեռնող խումբ, որը մշակելու է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ապա կազմակերպելու է կուսակցության հիմնադիր համագումարի և գրանցման գործընթացը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |