«Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը» Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն «Լույս» դաշինքով

«Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը» Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն «Լույս» դաշինքով

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու են «Լույս» անվանումը ստացած դաշինքով: Այդ մասին հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Լույս» դաշինքը կգլխավորի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, երկրորդ համարում Դավիթ Խաժակյանն է, երրորդում՝ Անի Խաչատրյանը:

«Կարո՞ղ էինք պահել «Ելք» դաշինքը: Երևի թե կարող էինք... Դաշինքը պահելու համար մեր կողմից արեցինք հնարավորը, գուցե և անհնարինը: Մենք լավ հասկանում ենք, որ դաշինքը միայն մերը չէ. այն բոլորինս էր դարձել ստեղծումից, 2017-ից մինչ այսօր: Այն ժողովրդական էր, իր էությամբ համատեղ աշխատանքի, համախմբության, ռեժիմի դեմ քաղաքացիական ու քաղաքական ըմբոստության օրինակ... Բայց... Դաշինքները ենթարկվում են նաև ինչ-որ «ներքին ու արտաքին» անհրաժեշտության ավելի խիստ ու ավելի պահանջկոտ օրենքներին: Համենայնդեպս այս փուլում մեր դաշնակիցների կողմից դաշինքի պահպանման անհրաժեշտությունը չկարևորվեց ու չդիտարկվեց որպես սկզբունքային: Նորմալ եմ համարում սա այնքանով, որքանով որ փոխվել է քաղաքական կոնյուկտուրան...սկսեցինք «ԵԼՔ»-ով, գործում ենք «ԵԼՔ»-ով, շարունակում ենք «Լույս»-ով:»,-ասվում է Մարուքյանի գրառման մեջ:

Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու ներկա գումարման «Ելք» դաշինքի ղեկավարն է, Անի Խաչատրյանը՝ անդամներից մեկը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին։Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է: Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---